Ֆուտբոլային գլխավոր իրադարձությունները՝ մեկ տողով
Ռուսլան Կորյանը՝ հաղթական 11 մետրանոցի հեղինակ, նրա թիմը՝ Պրեմիեր-Լիգայում, Ռոբերտո Մանչինին՝ Զենիթի գլխավոր մարզիչ եւ, իհարկե... Ֆրանչեսկո Տոտտին հեռացավ:
Առաջին դեպքում՝ առավել քան ուրախալի լուր: Երկրորդ դեպքում՝ անհասկանալի, առայժմ: Երրորդ դեպքում՝ տխուր: Կարևոր չէ, թե որ թիմի երկրպագու ես, քանի որ եթե ֆուտբոլ սիրում ես, ֆուտբոլ հասկանում ես, ապա Ֆրանչեսկոյին չհարգել չես կարող:
Մեծագույն ֆուտբոլիստ հեռացավ, ով թեև չկարողացավ նվաճել այն տիտղոսները, որոնց արժանի էր, բայց թողեց մեծ հարգանք ու մեծ անուն: Ժամանակը դաժան բան է: Ռոմայի երկրպագուներին՝ համբերություն:
Մենուա Մեհրաբյան. Ֆեյսբուք