«МакSим»-ը հոսպիտալացվել է Թուրքիայում
«МакSим» մականունով հայտնի ռուս երգչուհին Թուրքիայում սուր ցավեր է ունեցել փորի շրջանում: Ցավն ուժեղացել է, և որոշել են դիմել բժշկի: Ախտորոշվել է սուր գաստրիտ: Այս մասին գրում է Teleprogramma.pro-ն:
Երգչուհին մեկ գիշեր անց է կացրել թուրքական հիվանդանոցում, որից հետո փոխել է տոմսը և ուղևորվել Մոսկվա, որտեղ հոսպիտալացվել է կլինիկաներից մեկում:
Երգչուհին հիվանդության պատճառով չեղարկել է բոլոր համերգները և դուրս գրվելուց հետո ուղևորվել է ամառանոց:
Նրա երկրպագուները նեղստրել են, սակայն ըմռնումով են մոտեցել իրավիճակին: Նրանք սոցիալական կայքերում շուտափույթ առողջություն են մաղթել երգչուհուն: