Քեյթ Մոսը նկարվել է “Playboy” ամսագրի համար
ԱՆգլիացի մոդել Քեյթ Մոսը նկարվել է հայտնի “Playboy” ամսագրի համար:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին ամերիկյան լրատվամիջոցներն իմացել են նրա վարսահարդարից: Վերջինիս հաղորդմամբ` նկարահանումն արդեն տեղի է ունեցել:
Նման կերպ Քեյթը ցանկանում է իրեն նվեր մատուցել` իր ծննդյան 40-ամյակի կապակցությամբ: Քեյթի այս որոշման մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա ոճաբաններից մեկը: “Playboy”-ի այդ համարը լույս կտեսնի 2014թ. հունվար ամսին: Այս ամսին էլ լրանում է մոդելի 40 ամյակը, իսկ ամսագիրը կնշի իր գործունեության 60 ամյակը:
Դերասանուհին և ամսագիրի պատասխանատուները դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն արել այս հարցի շուրջ: Քեյթը մինչ այժմ երբեք չի նկարվել “Playboy”-ի համար: