Պայթյուն Մանչեսթերում՝ ոստիկանական գործողության ժամանակ
Այսօր Մանչեսթերում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են տեղի բնակիչները: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն՝ հղում տալով «Manchester Evening News»-ին:
Պատահարը տեղի է ունեցել Մոսս Սայդ շրջանում ոստիկանական գործողության ժամանակ:
Ինչպես հաղորդվում է, այդ շրջանում ոստիկանական գործողության շրջանակում շների հետ մասնագետներ են եղել, ինչպես նաև իրավապահ մարմնի աշխատակիցները փակել էին պատահարի շրջանի բոլոր փողոցները:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ էր պայթյուն որոտացել: Ահաբեկչության հետևանքով 22 մարդ է մահացել, շուրջ 120-ը՝ տուժել: