ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չէ. Պենտագոն
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չէ, և Մոսկվան «այդ մասին գիտի»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այս պահին Ռուսաստանի ապագան պետք է կապված լինի Եվրոպայի հետ: Ինչո՞ւ են նրանք ՆԱՏՕ-ի մեջ սպառնալիք տեսնում, ինձ համար անհասկանալի է: Պարզ է, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այս պահին Ռուսաստանն ընտրում է «ռազմավարական մրցակցի ուղին»:
Մեթիսը նաև հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի հետ պատերազմը, եթե այն սկսվի, «աղետալի կլինի»: