Հայտնի է լավագույն մեքենաների հնգյակը Ռուսաստանում
Ավտոբիզնեսի փորձագետների համառուսական ամենամյա «Թոփ-5 ավտո» մրցանակաբաշխության արդյունքներն արդեն հայտնի են: Այս մրցույթի շրջանակում լրագրողներն ընտրում են լավագույն մեքենաներն այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են գինը, որակը, դիզայնը և հարմարավետությունը: Այս մասին գրում է «Экономика сегодня»-ն:
«Կոմպակտ ավտոմեքենա» անվանակարգում լավագույնն է դարձել «Audi A3»-ը: Ամենալավ «մեծ ավտոմեքենան» է ճանաչվել «Volvo S90»-ը: «Կոմպակտ քրոսովեր» անվանակարգում լավագույնն է դարձել բոլորի համար սպասելի «Hyundai Сreta»-ն: Ինչ վերաբերում է «մեծ քրոսովերներին», ապա այստեղ հաղթել է «Cadillac XT5»-ը:
«Սպորտային լավագույն մեքենան» է դարձել «Nissan GTR»-ը, իսկ լավագույն փիքափը՝ «Volkswagen Amarok»-ը:
Բացի այդ, հայտնի է նաև «Տարվա ավտոանձը»: Այս անվանակարգում հաղթել է ՌԴ-ում «Audi» բրենդի ղեկավար Լյուբոմիր Նայմանը: