Ֆրանսիայում պղծել են Շառլ դը Գոլի գերեզմանը
Երկու վանդալ պղծել են Ֆրանսիայի նախկին նախագահ, գեներալ Շառլ Դը Գոլի գերեզմանը: Այս մասին հայտնում է «RBK»-ն:
Նշվում է, որ վանդալները կոտրել են 5-րդ հանրապետության նախկին նախագահի շիրիմի խաչը: Նրանք գերեզմանոց են ներխուժել տեղական ժամանակով 17:00-ին: Նրանց ինքնությունը այժմ պարզում են: «Le Monde»-ի տեղեկացմամբ՝ նրանք ունեցել են 30 տարեկանից բարձր մարդկանց տեսք:
«Franceinfo»-ի փոխանցմամբ՝ այլ վնասումներ շիրիմին չկան: Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածը: