Հասարակությունը Վահան Մարտիրոսյանին երբեք չի ընդունի
Ցանկացած կարգավիճակում, եթե նա վերադառնա Հայաստան՝ գործակալ, դավաճան, գլխի ընկած, Ադրբեջանին հարվածած, և այլն, միևնույնն է Հայաստանում Վահանը ազատ ապրել չի կարող:
Ու այս պարագայում, երբ մարդիկ պահանջում են, որ ԱԱԾ-ն շտապ հայտարարի, թե սա ինչ է կամ Վահանը գալու է Հայաստան ու շպիոն դառնա Ադրբեջանցիների համար, պարզապես ծիծաղելի է:
Նախ ԱԱԾ-ն կյանքում նման օպերացիաների մասին չի հայտարարի, քանի որ տվյալ կառույցը մեր բակի խանութը չէ, ու մենք էլ մեր պարտքի ցուցակը չենք պահանջում: Նման շատ օպերացիաներ, հավատացեք, անցել գնացել են, ու մենք կյանքում ո'չ իմացել ենք ո'չ էլ կիմանանք, որ դա ԱԱԾ-ն էր կազմակերպել:
Ադրբեջանի համար շպիոնություն Վահանը կյանքում չի կարող անի Հայաստանից: Նախ՝ ի՞նչ պետք է ասի: Հետո՝ այնպես չէ, որ քաղաքում հանգիստ պտտվելու է, զորամասեր է գնալու և այլն: Եթե անգամ մի օր Հայաստան ոտք դնի, ապա լինելու է համապատասխան մարմինների վերահսկողության տակ:
Իլհամ Ալիևն էլ այդքան հիմար չէ, որ Վահան Մարտիրոսյանին մատաղ անի, ինչ է թե միջազգային կառույցներին ապացուցի, թե տեսեք հայը չգնահատեց մեզ: Քանի որ տեսանյութի մեջ շատ լուրջ մեղադրանքներ կան ուղղված այդ կառույցներին:
Սպասենք հաջորդ տեսանյութերին:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: