Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետը իր տեղում չէ
Ադրբեջանական ուժային կառույցների տարածած հաղորդագրության համաձայն իրենց երկրում որոշ ժամանակ առաջ բացահայտել էին լրտեսների, որոնք ՊՆ աշխատակիցներ էին ու իբր համագործակցում էին հայկական հատուկ ծառայության աշխատակիցների հետ: Լրտեսական այս քայլի համար ադրբեջանցի շատ սպաներ իրենց կյանքով հատուցեցին, շատերն էլ դեռ հերթի մեջ են: Ադրբեջանի ուժային կառույցները մեկը մեկի հետևից գողանում ու առանց դատ ու դատաստանի սատկացնում են բոլոր կասկածյալներին: Մեծ մասի գլխին էլ պարզապես սարքում են և իբր լրտես ոչնչացնում:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադատ Գուլիևը, ով ի պաշտոնե անմիջական մասնակցություն պետք է ունենա այս գործին, հայտարարում է, որ լրտեսների գործով զբաղում է պաշտպանության նախարարությունը: Հնարավոր է մի քանի օր անց Մադատ Գուլիևը իր լիազորությունները հանձնի ինչ-որ շրջանի ոստիկանապետին, որպեսզի ջեբկիրների մակարդակով նրանք նաև լրտես բռնեն:
Իլհամ Ալիևի երկրի անվտանգության, պաշտպանության, կարգ ու կանոնի առումով ամբողջությամբ ձախողվել է: Ծերանոցի ենթակա գեներալներով շրջապատված իր ուժային կառույցները աշխատում են հին մոդելով: Ալիևի պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը և պետական անվտանգության ծառայության պետը արդեն համարյա Իլհամի հոր տարիքին են ու աշխատելուց էլ հոգնել են: Ու երևի հենց դա է պատճառը, որ միջազգային հանդիպումներից մինչև երկրի ներքին խնդիրները ձախողում են:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: