Մակրոնը Թրամփի հետ ձեռքսեղմումը «ճշմարտության պահ» է անվանել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Journal du Dimanche»-ին տված հարցազրույցում Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Դոնալդ Թրամփի հետ ձեռքսեղմումը «ճշմարտության պահ» է անվանել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Մեր ձեռքսեղմումը քաղաքականության ալֆա և օմեգան չէ, դա ճշմարտության պահ է: Պետք էր ասել, որ մենք չենք անի փոքր, խորհրդանշական քայլեր»,- ասել է Մակրոնը:
Միևնույն ժամանակ ֆրանսիացի առաջնորդն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուժի տրամաբանությամբ են առաջնորդվում» այն ժամանակ, երբ ինքը երկխոսության կողմնակից է: