Նոր տեղեկություններ «Հայկական լրտեսների» գործով
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը հայտնում են, որ «Հայկական լրտեսների» գործով օպերատիվ-քննչական գործողությունները իրականացվում են Բաքվից Թարթառ գործուղված օպերատիվ-քննչական խմբի կողմից։ Խմբի կազմում ընդգրկվել են նաև Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ ՈՒսուբովը և զինվորական դատախազի տեղակալ Սաֆաաթ Իմրանովը ։
Նշվում է, որ խոշտանգումների տեսարանից վատացել է զինդատախազի տեղակալ Իմրանոը, որին ուղղաթիռով տեղափոխել են Բաքու, որտեղ էլ նրա սիրտը վիրահատել են։ Իմրանովին փոխարինել է զինդատախազի տեղակալներից մեկը ։
Կալանավորված անձինք պահվում են Բաքվում և Բալաջարում՝ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ժամանակավոր պահման վայրերում։
Հայտնի է նաև, որ արդեն դաժանաբար սպանվել են 8 հոգի։
Նրանցից 7-ի տվյալները հայտնի են՝
1. Էլվին Իլգար օղլու Իսկանդերով ( İsgəndərov Elvin İlqar oğlu)
2. Մեհման Թելման օղլու Հուսեյնով ( Hüseynov Mehman Telman oğlu, Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ)
3. Սահավաթ Բիննյաթով ( Səxavət Binnətov, Թարթառի շրջանի Ջամիլլի գյուղի բնակիչ )
4. Էլչին Գուլիև ( Elçin Quliyev,Թարթառի շրջանի բնակիչ, պայմանագրային զինծառայող )
5. Սալեհ Շերիֆ օղլու Քաֆարով ( Qafarov Saleh Şərif oğlu,Գաբալայի շրջանի բնակիչ , փոխգնդապետ )
6. Թամքին Նիզամիօղլու ( Təmkin Nizamioğlu, Օրդուբադի շրջանի Դարքյանդ գյուղի բնակիչ, լեյտենանտ )
7. Էլչին Քուլու օղլու Միրզալիև ( Mirzəliyev Elçin Qulu oğlu, պայմանագրային զինծառայող )
Կալանավորվածներից ոմանք առանց որևէ ապացույցների մեղադրվում են նրանում, թե իբր նրանք պայմանավորվածություն էին ձեռք բերել հայերի հետ և ինժեներական աշխատանքներ կատարելու պատրվակով զինվորներին ուղարկում էին չեզոք գոտի, որտեղ նրանք դառնում էին հայկական դիպուկահարների զոհ։ Ամեն մի սպանվածի դիմաց իբր նրանք հայերից ստանում էին 300 ԱՄՆ դոլլար։
Նշվում է նաև, որ կալանավորների խոշտանգումները հիմնականում իրականացվում են հատուկ ջոկատայինների միջոցով, որոնք ցանկանում են վրեժխնդիր լինել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ սպանված ընկերների համար։
Շարունակելի:
Արցախ Արմենիա.ֆեյսբուք: