Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը երկկողմանի հեռապոսազրույց են ունեցել: Զրույց կենտրոնական թեմա է եղել Սիրիական իրադրությունը: Այս մասին գրում է «Actualnew.org»-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը ` կողմերը միմյանց շնորհավորել են ՌԴ և Թուրքիայի միջև Համաձայնագրի կնքման 25 ամյակի կապակցությամբ: Փաստաթուղթը ստորագրվել է 1992թ. մայիսի 25-ին: Զրույցի ժամանակ շոշափվել է նաև հարաբերությունների հետագա սերտացման հարցը: Նախագահները քննարկել են տնտեսական ոլորտում պատժամիջոցների չեղարկման հարցը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտին վերաբերող որոշ հարցեր:
Հեռախոսազրույցի արդյունքում հայտարարվել է, որ զրույցը կրում էր կառուցողական բնույթ և երկու նախագահների միջև անձնական կապերը կշարունակվեն: