Ինչ անակնկալ է մատուցել Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին (տեսանյութ, լուսնակար)
Քիմ Քարդաշյանը սոցիալական կայքերում կիսվել է, թե ինչ անակնկալ է մատուցել ամուսինը ամուսնության 3-ամյակի կապակցությամբ: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
36-ամյա հեռուստաաստղը ցուցադրել է հետևորդներին փափուկ սպիտակ ծաղիկների փնջեր, որոնք սենյակում նմանվել են ամպերի: Քիմը տուն վերադառնալով տեսել է ամուսնու անակնկալը:
Ի դեպ զույգի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականին Ֆլորենցիայում: Քանյեն անակնկալ էր արել Քիմին և սպիտակ ծաղիկների դեկոր էր պատվիրել, քանի որ երկուսն էլ առանձնահտուկ սիրում են այդ ծաղիկները: 2014 թվականին մայրերի օրը ռեփերը զարմացրել էր Քիմին պատրաստելով սպիտակ ծաղիկներից պատ նրա համար: