Մանչեսթերի ահաբեկչությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2 մարդ
Բրիտանական իրավապահ մարմինները իրականացրել են մի շարք խուզարկություններ տարբեր անձանց բնակարաններում, ովքեր կասկածվում են «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության համար: Արդյունքում 2 մարդ ձերբակալվել է: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն:
Բրիտանական ոստիկանությունը այսօր առավոտյան բերման է ենթարկել ևս երկու կասկածյալի: Ընդհանուր առմամբ 13 մարդ է ձերբակալվել Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից լինելու կասկածանքով: Նրանցից երկուսին արդեն ազատ են արձակել:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Արիանա Գրանդեի համերգի ժամանակ:
23-ամյա Արիանա Գրանդեն երեկ հայտարարել է, որ բարեգործական համերգ կանցկացնի, որի ողջ հասույթը կտրամադրի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին: