Թուրքիան պատրաստ է ընդունել գերմանացի պատգամավորներին «Ինջիրլիք» մուտք գործել
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են գերմանացի պատգամավորների այցելությունը «Ինջիրլիք» ավիաբազա, բայց պատգամավորների մեջ չպետք է լինեն նրաք, ովքեր սատարում են ահաբեկչական գործողությունները Թուրքիայում : Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Այն պատգամավորները, ովքեր բացահայտ աջակցում են ահաբեկիչներին և նրանց գործելակերպը մենք նրանց չենք ընդունում: Մենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ կքննարկենք Գերմանիայի պատգամավորերին «Ինջիրլիք» ավիաբազա մուտք գործելու թույլտվության հարցը և որոշում կկայացնենք»,- ասել է Էրդողանը լրագրողներին՝ Բրյուսելի գագաթնաժողովից վերադառնալիս:
Անկարան մեղադրում է Բունդեսթագի պատգամավորներին Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Գերմանիայի պատգամավորների խումբը այցելել է «Ինջիրլիք» ավիաբազա,սակայն նրանց թույլ չեն տվել մտնել, որից հետո Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ փնտրում է այլընտրանքային պետություն «Ինջիրլիքը» տեղափոխելու համար: