Անջելինա Ջոլին նշել է իր 11 ամյա դստեր ծնունդը Դիսնեյլենդում (լուսնակարներ)
Անջելինա Ջոլին իր երեք դուստրերի հետ գնացել է Կալիֆորնիայի Դիսնեյլենդ քաղաքը: Այս մասին հայտնում է «Spletnik.ru»-ն:
Աստղը այնտեղ տոնել է իր 11 ամյա դստեր՝ Շայլոի ծնունդը:
Աղջիկը ցանկացել է անցկացնել իր ծննդյան տոնակատարությունը Դիսնեյլենդի այգում և մայրը չի մերժել նրա ցանկությունը: Տոնակատարությանը ներկա են եղել ոչ միայն Շայլոի քույրերը, այլև նոր ընկերները, ում հետ նա ծանոթացել է Կամբոջա այցի ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ Շայլոնը ցանկացել է իր Կամբոջայի ընկերներին ցույց տալ Ամերիկան:
Հարկ է նշել նաև որ Անջելինան ձգտում է իր ողջ ազատ ժամանակը անցկացնել երեխաների հետ: Երբեմն նա նույնիսկ ստիպված է լինում երեխաներին իր հետ տանել գործուղման: