Կարող ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկրներից մեկը
Վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանությունը հասարակական կարգ է ապահովել ընդհանուր 5 օր տևողությամբ, 3 մասշտաբային բացօթյա, ժամանցային միջոցառման շրջանակներում։ Հատկանշական է, որ այդ միջոցառումներից երկուսը ալկոհոլային փառատոններ էին՝ գինու փառատոնի 3 օրերը (Երևան), կոնյակի առաջին փառատոնը (Ծաղկաձոր), իսկ մյուս միջոցառման (վերջին զանգ) մասնակիցները անչափահասներ էին, դրանից բխող բոլոր հետևանքներով):
Ինչո՞ւ եմ սա գրում... որովհետև մասշտաբային ու ալկոհոլային այս երեք միջոցառումներից որևէ մեկում, փառք Աստծո, որևէ միջադեպ չգրանցվեց։ Որևէ բացասական երևույթ չխլեց իմ քաղաքացիներից և հյուրերից տոնի զգացողությունը։ Կարո՞ղ ենք օբյեկտիվորեն մեր երկիրը համարել աշխարհի ապահով երկներից մեկը։ Անշուշտ, կարող ենք։ Սա ապահովության լուրջ ցուցանիշ է։
Նարեկ Մալյան. Ֆեյսբուք