ՄԱԿ-ը կոչ է արել Թրամփին դուրս չգալ կլիմայական պայմանագրից
Անտոնիո Գուտերեսը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ Փարիզյան կլիմայի պայմանագրից, որը պարտավորեցնում է անդամ երկրներին կրճատել ածխաթթու գազի արտանետման ծավալները: Այս մասին գրում է «BBC»-ին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկություն ունի սառեցնել պայմանագիրը, որին ԱՄՆ-ն միացել էր Բարաք Օբամայի կառավարման ժամանակ:
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է ԱՄՆ-ի ներգրավածությունը այս պայմանագիր մեջ, սակայն եթե ԱՄՆ-ն ցանկանում է դուրս գալ պայմանագրից, դա բնականաբար չի լինի աշխարհի վերջը: Իսկ ԱՄՆ-ի ներկայությունը շատ կարևոր է, քանի որ այն մեծ պետություն է»,- ասել է Գուտերեսը:
Միացյալ նահանգները համաձայնագրին է միացել անցած տարի՝ Չինաստանի հետ միասին: Վերջին տարվա ընթացքում գլոբալ արտանետումների 14 տոկոսը պատկանում է ԱՄՆ-ին:
Փարիզյան համաձայնագրի նպատակն է գլոբալ տաքացման դեմ պայքարելը, չնայած, որ Թրամփը բազմիցս կրկնել է, որ չի հավատում գլոբալ տաքացմանը:
Ըստ Թրամփի, ածխածնի երկօքսիդի շավալների արտանետումը սահմանափակելու է արդյունաբերության աճը, մասնավորապես՝ ածխի լեռնահանքային արդյունաբերությունը, որը Թրամփը խոստացել է զարգացնել:
Թրամփի նման դիրքորոշումը քննադատել են ողջ աշխարհում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները: