ՆԱՏՕ-ն նոր զորքեր կուղարկի Աֆղանստան
Դաշինքը, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, մեծացնում է Աֆղանստանում խաղաղապահ զորքերի թիվը: Այս մասին գրում է «Izvestia.ru»-ն:
Նախկինում զորքերի թվի հնարավոր ավելացման հետ կապված հայտարարությամբ էր հանդես եկել գլխավոր քարդուղար Յենս Ստոլտենբերգը: Մինչդեռ Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը կարծում է, որ երկրին անհրաժեշտ է ազգային հաշտեցման գործընթաց, այլ ոչ թե նոր զորքեր:
Այսպիսով ՆԱՏՕ-ն կաջակցի Վաշինգտոնի նախաձեռնությանը՝ Աֆղանստան նոր զորքեր ուղարկելու հարցում:
«ՆԱՏՕ-ն աջակցում է ԱՄՆ-ի մտադրությանը՝ իր ռազմական ներկայությունը երկրում ապահովելու հարցում: Շատ կարևոր է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարը հաստատում է դաշինքի լրացուցիչ ուժերի տեղակայման որոշումը»,- ասել է ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
ԱՄՆ Աֆղանստանի և Պակիստանի պաշտպանության դեպարտամենտի մամլո քարտուղարն էլ նշել է, որ դեռևս հստակեցված չէ նոր տեղակայվող զորքերի թիվը: