Սպիտակ տունը ցանկանում է վարձել իրավաբաններ Թրամփի հրապարակումները հսկելու համար
ԱՄՆ-ի Սպիտակ տունը կարող է փաստաբաններ վարձել, որպեսզի վերահսկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումները սոցիալական ցանցերում: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Վարչակազմը ստեղծել է իրավաբանների թիմ ովքեր կվերանայեն նախագահի հրապարակումները, նախքան դրանց հրապարակվելը:
Թրամփը միշտ ակտիվ է եղել համացանցում և նույնիսկ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ակտիվ հաղորդակցվել է ընտրողների հետ թվիթերյան միկրոբլոգում: Սպասումներին հակառակ նա այժմ էլ՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո, շարունակում է ակտիվ լինել սոցցանցերում: