Բրիտանիայի հետախուզությունը հաշվառել է 23000 պոտենցյալ ահաբեկիչների
Բրիտանիայի հետախուզական ծառայության աշխատակիցները համարում են, որ երկրում ապրում է 23 հազար ծայրահեղական: Այս մասին գրում է «РиаНовости»-ն` հղում տալով «Times»-ին:
Աղբյուրի հայտնած տեղեկությունների համաձայն` երկրի անվտանգությանը վտանգ է ներկայացնում ավելի քան 3000 մարդ: Եվս 20 հազար մարդ հաշվառվում է որպես «մնացորդային ռիսկի» խումբ:
Մանչեսթերյան ահաբեկչությունը դարձել է Բրիտանիայում վերջին երկու ամիսների ընթացքում դարձել է երկրորդը: Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնում մահապարտ Հալիդ Մասուդը մենքենայով վրաերթի էր ենթարել հետիոտներին, ինչը խլել էր հինգ մարդու կյանք, տասնյակ մարդիկ ստացել էին վնասվածքներ: