ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել 75-ամյա մարդասպանին
ԱՄՆ Ալաբամա նահանգում մահապատժի է ենթարկվել 75-ամյա Թոմմի Արտուրը, ով 1982թ. դատապարտվել էր իր ընկերուհու ամուսնուն սպանելու համար: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
Պաշտպանությանը հաջողվել է յոթ անգամ հետաձգել մահապատժի ի կատար ածումը, ինչի համար էլ դատապարտյալը լրագրողների կողմից ստացել է «Հավերժ մահապատժի Գուդինի» մականունը:
Արտուրը պնդում էր իր անմեղությունը: Նրա դեմ մեղադրանք էր ներկայացրել սպանվածի կինը, ով հայտարարել էր, որ նրա հետ միասին պլանավորել է սպանությունը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` սպանության վայրում Արտուրի դեմ ոչ մի նյութեղեն ապացույց չի հայտնաբերվել, դրա հետ մեկտեղ` Ալաբամայի իշխանությունները հրաժարվել են մարդասպանի մազի ԴՆԹ անալիզ կատարել: