Արիանա Գրանդեն բարեգործական համերգ կտա Մանչեսթերում
Երգչուհի Արանա Գրանդեն թվիթերյան իր էջում գրել է, որ բարեգործական համերգ կտա Մանչեսթերում: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Այս միջոցով նա ցանկանում է ահաբեկչական գործողություններից տուժած ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերել: Համերգի ամիսը և օրը դեռևս պարզ չէ:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին «Մանչեսթեր Արենա» մարզահամերգային համալիրում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ահաբեկչական գործողություններ են իրականացվել, որի հետևանքով մահացել է 22 մարդ: