Իսրայելի բանտում պաղեստինցի բանտարկյալները դադարեցրել են հացադուլը
Իսրայելի բանտերում պաղեստինցի բանտարկյալներն դադարեցրել են հացադուլը, որը տևել է մոտ 40 օր: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
ԶԼՄ-ների փոխանցմամբ հացադուլը սկսվել է ապրիլի կեսին, որին մասնակցել են մի քանի հարյուր մարդիկ, ովքեր փորձում էին բարելավել ազատազրկման պայմանները:
Ընդհանուր հաշվարկով՝ Իսրայելի բանտերում կալանավորված է 6.5 հազար պաղեստինցի, ովքեր մեղադրվում են տարբեր հանցագործությունների համար՝ քարեր նետելուց մինչև ահաբեկչական ակտերի իրականացումը:
Իսրայելի բանտի ներկայացուցիչ Նիկոլ Էնգլանդերը հաղորդում է, որ բանտարկյալները հացադուլը դադարեցրել են շաբաթ առավոտյան, այն բանից հետո երբ Իսրայելի իշխանությունները փոխզիջումների են գնացել Պաղեստինի ազգային կազմակերպության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ:
Լրատվամիջոցի փոխանցմամբ ամիսը մեկ անգամ բանտարկյալների լրացուցիչ հնարավորություն է տրվելու տեսակցել հարազատներին:
Արևմուտքում պաղեստինցիները բողոքի միտնիգներ են անցկացրել Իսրայելի բանտում հացադուլ անող հայրենակիցների համար և մեղադրել են միջազգային կազմակերպություններին, այդ թվում և Կարմիր խաչին՝ բանտարկյալների հանդեպ ուշադրության բացակայության համար: