Քենիայում Ջուլիա Ռոբերթսը հարկադրված այծի ուղեղ է կերել
Քենիայի տարածքում եղած ժամանակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը ստիպված է եղել այծի ուղեղ ուտել: Այս մասին գրում է «The Sun» պարբերականը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել բարեգործական « Running Wild» ռեալիթի շոուի ժամանակ:
Ռեալիթի շոուի շրջանակում «Գեղեցկուհին» ֆիլմի աստղը հարկադրված է եղել հեռուստահաղորդավար Բեար Գրիլսոնի հետ միասին Քենիայի տարածքում գտնվող գյուղերից մեկից անհրաժեշտ դեղորայք գտնել:
Նախկինում զինվորական, բրիտանացի գրողը նկարահանումների ժամանակ առաջարկել է կրակի վրա այրել այծի գլուխը, որն ինքը պետք է ինքնուրույն աներ, ինչն էլ հրաշալի կատարեց:
Զույգը ստիպված է եղել համտեսել այծի ուղեղը, ինչից հետո հեռուստահաղորդավարը խոստովանել է, որ ուղեղի համը նման է եղել թթվասերի հետ պանրի: Ինչ վերաբերում է Ջուլիա Ռոբերթսին, ապա դերասանուհին միայն հայտնել է, որ ուտեստը պարզապես անտանելի է եղել: