Գլյուկոզայի համար ընտանեկան խնդիրները հաղթահարելի են
7 տարի առաջ յուրահատուկ ձայնով երգչուհի Գլյուկոզան իր կյանքը կապեց բիզնեսմեն Ալեքսանդր Չիստյակովի հետ: Յուրաքանչյուր ընտանիքում էլ լինում են դժվարին պահեր, վեճեր, գումարած դրան նաև հարգանք ու սեր: Գլյուկոզայի խոսքով` իրենց ընտանիքը ևս ունեցել է դժվարին, ճգնաժամային պահեր, սակայն երկկողմանի սիրո և հարգանքի միջոցով փորձել են հաղթահարել դժվարությունները: Նրա խոսքով` նույնիսկ ժամանակ չի լինում վիճելու կամ նկատելու ընտանեկան ճգնաժամը: Զույգն ունի 2 աղջիկ`6-ամյա Լիդան և կես տարեկան Վեռան: Այս տարի լրացավ նաև նրանց ամուսնության 7 տարին: Զույգը մեծ ճոխությամբ չի նշել, սակայն Գլյուկոզան ամուսնուց ստացել է մարգարտյա վզնոց: