Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարիդրացիական կլինեն նաև այս նախագահի օրոք. իրանագետ
Այսօր իրանագետ Վարդան Ոսկանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Իրանի նախագահական ընտրություններին: Նրա խոսքով' Իրանը միջազգային հանրությանն անակնկալ մատուցեց, քանի որ հաղթել ընդդիմության թեկնածուն: Նրա խոսքով' նախագահ դարձած Հասան Ռուհանն անգամ առաջատարների շարքում չէր: Նմանատիպ դեպք գրանցվել էր նաև, երբ ընտրվեց Ահմադինեժադը:
Իրանագետը խոսելով Իրանի արտաքին քաղաքականության մասին նշեց, որ կարևոր էր Ռուհանիի վերջին հայտարարությունն այն մասին, որ Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի և Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ երկու պայմանի դեպքում, եթե ԱՄՆ-ը չմիջամտի ԻԻՀ ներքին գործերին: Երկրորդ պայմանն այն էր, որ ԱՄՆ-ն պետք է թույլ տա Իրանին զարգացնել միջուկային խաղաղ ծրագիր:
Վարդան Ոսկանյանն անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերին նշեց, որ Իրանը տարածաշրջանում կլինի միակ կայուն պետությունը: Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարիդրացիական կլինեն նաև այս նախագահի օրոք: