Եգիպտոսում քրիստոնյաների վրա հարձակման զոհերի թիվը հասել է 35-ի
Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ղպտի քրիստոնյաների վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Այս մասին գրում է «Ալ Արաբիան»:
Զոհերի թվում երեխաներ կան: Բացի դա, նվազագույնը 26 մարդ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել:
Հարձակման մասնակիցները թվով 10-ն են եղել, որոնք եղել են զինվորական համազգեստին նման հագուստով:
Հավատավոր ուխտավորները ավտոբուսներով շարժվելիս են եղել ս. Սամուելի մենաստան, որը գտնվել է Ալ Մինյա նահանգի կենտրոնական քաղաքում:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: