Սկանդալային լուսանկար ՆԱՏՕ-ի գագաթաժողովից
Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը բավական երկար կքննարկվի ԶԼՄ-ների կողմից և սոցցանցերում: Պատճառը՝ սկանդալային լուսանկարն է, որը արվել է գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարների կանանց ընդհանուր լուսանկարվելու ժամանակ: Լուսանկարի մեջ մի տղամարդ կա՝ Գոթյե Դեստնեն, ով Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի «ամուսինն» է: Իսկ տարօրինակն այն է, որ Դեստենեն և Բեթելին տղամարդ են:
Լյուքսեմբուրգի վարչապետը,ով չի թաքցնում իր համասեռամոլ լինելու փաստը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին գնացել է իր ամուսնու հետ, ով բավականին ակտիվ մասնակցել է գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարների երկրորդ կեսերի համար նախատեսված ծրագրերին: Հենց դրանով է պայմանավորված այս լուսանկարում Լյուքսեմբուրգի վարչապետի ամուսնու հայտնվելը:
Ի դեպ, Մելանյա Թրամփը և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների մյուս տիկնայք, որքան կարելի է կռահել նկարից,բավական ուրախացել են լուսանկարվելու այս ձևաչափից:
Լրիվ Սոդոմ և Գոմոր է:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: