Թուրքիայում 12 մարդ ձերբակալվել են պատմական գերեզմանից կմախք գողանալու համար
Թուրքիայի Էսքիշեկիր մարզում 12 մարդ է ձերբակալվել, ովքեր փորձել են վաճառել բյուզանդական ժամանակաշրջանի գերեզմանի ոսորներ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Լրատվամիջոցը փոխանցում է, որ Թուրքիայում ոստիկանության պաշտոնյաները և իրավապահ մարմինները պայքարում են մաքսանենգության դեմ՝ ձևանալով պոտենցիալ գնորդ պատմական արժեքի, այն գտնելուց հետո ոստիկանները ձերբակալել են գողերին:
Գերեզմանը հանվել է և նախաքննության համար տարվել է փորձաքննության, հետագայում այն հանձնելու են հնագիտական թանգարանին: