Թրամփի անունով պաղպաղակ՝ Իտալիայում
Իտալական Տաորմինա քաղաքում, որտեղ տեղի կուեննա «G7»-ի երկրների գագաթաժողովը, պաղպաղակն անվանել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անունով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Telegraph»-ին:
Հատուկ դեսերտը տեղի ռեստորաններից մեկում կոչվում է «The Trump Cup»: Այն կարմիր, սպիտակ և կապույտ՝ Միացյալ Նահանգների դրոշի գույներով է լինում:
Քաղցր ուտելիքի գլխավոր տարը շաքարի փոշին է, որը խորհրդանշում է Դոնալդ Թրամփի սանրվածքը:
«Շաքարը կլինի վառ նարնջագույն կամ դեղին»,- ասել են սրճարանում: Այնտեղ հավաստիացնում են, որ իրենց դեսերտը «շատ սիցիլիական գործ է»: