Բեյոնսեն շնորհավորել է Քիմ Քարդաշյանին ամուսնու խորհրդով (լուսանկարներ)
Բեյոնսեն "Twitter"-յան իր էջում շնորհավորել է Քիմ Քարդաշյանին' գրելով. «Քիմ և Քանյե, շնորհավորում եմ ձեզ, վայելեք այդ հիանալի պահը միասին»:
Շնորհավորելու հանգամանքը հատկապես հետաքրքրել է նրա համար, որ Բեյոնսեն ու Քիմն ընկերուհիներ չեն: Չնայած, վերջերս նրանք փորձում են ընդհանուր լեզու գտնել. պատճառը Քանյե Ուեսթն է, ով Բեյոնսեի և Ջեյ Զիի ընկերն է:
Շշուկներ են պտտվում, թե հենց ամուսնու խորհրդով է Բեյոնսեն հրապարակավ շնորհավորել Քիմին: