Որտեղի՞ց է վերցրել այս վազան. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ կատակը՝ Մխիթարյանի մասին
Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննան, «Instagram»-ի իր էջում կատակել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարի մասին: Խոսքն այն լուսանկարի մասին է, որը հրապարակել էր Մխիթարյանը՝ Եվրպայի գավաթը ձեռքին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարն ու գրել. «Ընկերներ, ո՞վ գիտի Հենրիխին անձնապես, ճշտեք, խնդրում եմ, որտեղից է նա վերցրել այսպիսի վազա: Այն շատ է սազում մեր հյուրասենյակին»:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով հաղթել է Եվրոպայի լիգայում ու դարձել չեմպիոն: