Հայտնի են Եվրոպայի՝ լողալու համար ամենամաքուր ջուրն ունեցող երկրները
Եվրոպայում ամենամաքուր ջուրը լողալու համար Լյուքսեմբուրգում է: Այս մասին նշվում է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության հաշվետվության մեջ, որն ուսումնասիրել է Եվրամիության երկրներում, ինչպես նաև Ալբանիայում և Շվեյցարիայում հանգստի համար եղած ծովերը, լճերը, գետերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են գերատեսչության կայքում:
Ջրի մաքրությունն ուսումնասիրելու համար փորձագետները նմուշներ են վերցրել այն վայրերից, որտեղ պաշտոնապես գրանցված են լողափերը: Անալիզի են ենթարկվել 21 000 ջրամբարներ:
Լյուքեմբուրգում, որն առաջին հորիզոնականում է այս հարցով, ջրի մաքրությունը գնահատել են 100 տոկոս: Երկրորդից հինգերորդ հորիզոնականներում այդ արդյունքը գնահատվում է 99 տոկոս: Այդ հորիզոնականները կիսել են Կիպրոսը, Մալթան, Հունաստանը և Ավստրիան: