Կիևը ցանկանում է խզել բոլոր իրավաբանական և բարեկամական կապերը ռուսների հետ
Ազգայնականները աջակցում են Ուկրաինայի ազգային ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչի գաղափարը խզել իրավաբանական բոլոր կապերը ռուսների հետ, նույնիսկ հարազատական: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Վյատրովիչը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նվազեցնելը շահավետ է Ուկրինայի համար, ուստի անհրաժեշտ է կառուցել լրացուցիչ խոչընդոտներ՝ տնտեսական, մշակութային, ընտանեկան, լեզվական: Պետք է խզել բոլոր հարաբերությունները հարևան ագրեսորի հետ: Թե ինչպես դա կարելի է իրականացնել, պատգամավորները դեռ չգիտեն: Հնարավոր է ուկրաինացիներին ստիպեն՝ ռուս հարզատների մասին հայտարարություն տարածել:
«Մեր ժողովուրդները մոտ են, և մենք պետք է պահպանենք այդ հիմնական կապերը: Ազգայնականները ճնշում են գործադրում ընտրազանգվածի մի փոքր հատվածի վրա՝ փորձելով ոչնչացնել տարիների ընթացքում կառուցածը: Նորմալ երկրում նման դիրքորոշում չպետք է լինի, բայց այս պահին, ես չեմ զարմանա, որ կառավարությունը հաստատի օրինագիծը և ամրապնդի ժողովրդի ատելությունը իշխանության հանդեպ»,- ասել է ընդդիմության առաջնորդ Եվգենի Բալիցկին: