Շեյքն իր գեղեցկությամբ նվաստացրել է Սոբչակին
Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը չի կարողացել բաց թողնել Կաննի թառատոնի հիմնական իրադարձությունը, դրա համար ինքնաթիռի տոմսեր է վերցրել և ուղևորվեր Ֆրանսիա՝ «AmfAR»-ի գալա-ընթրիքին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Համապատասխան տեղեկությունը նա հրապարակել է «Instagram»-ի իր էջում:
Բարեգործական երեկոյին Քսենիա Սոբչակը հանդիպել է Իրինա Շեյքի հետ, ով, ինչպես էլ իր գործընկերը, վերջերս մայր է դարձել: Աստղերը մի քանի լուսանկար են արել հիշողության համար, իսկ քիչ հետո Սոբչակը կիսվել է էմոցիաներով, որոնք առաջացել են Շեյքի հետ հանդիպման ժամանակ:
«Իրինան պարզապես նվաստացրեց ինձ իր գեղեցկությամբ: Երեխա ունենալով՝ նա այնպիսի տեսք ունի, ինչպիսին ես չեմ ունեցել նույնիսկ 18 տարեկանում: Կյանքն անարդար է»,-գրել է Սոբչակը: