Իվանկա Թրամփը ֆուտբոլիստի լուսանկարը սուրբի պատկերի տեղ է դրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփի հետ զավեշտալի պատահար է տեղի ունեցել Հռոմի «Իգնատիոս սուրբի սրճարան» անունով վայրում: Ինչպես հաղորդել է «FourFourTwo»-ն, Իվանկան «Լացիո»-ի հայտնի ֆուտբոլիստ Ջորջո Քինալիայի սուրբին շփոթել է սուրբի հետ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Ամերիկացի առաջնորդի դուստրը ռեստորանի սեփականատիրոջից հետաքրքրվել է, թե ինչ սուրբ է պատկերված լուսանկարում: «Սա սուրբ չէ, սա «Լացիո»-ի մեծ չեմպիոնն է»,- պարզաբանել է ռեստորանի սեփականատերը:
Ջորջո Քինալիան «Լացիո»-ում է հանդես եկել 1969-ից 1976 թվականին: 263 խաղում նա 140 գոլի հեղինակ է դարձել: