Սելենա Գոմեսը բնակվելու է նախկին և ներկայիս ընկերների հարևան գյուղում
Դերասանուհի և Երգչուհի Սելենա Գոմեսը Լոս Անջելեսի գյուղերից մեկում գնել է փոքրիկ առանձնատուն 2 միլիոն դոլար արժողությամբ: Նոր առանձնատունը ունի 4 ննջասենյակ, 4 լոգասենյակ, նախասրահ, հյուրասենյակ, գրադարանային և սպա տարածք:
Գոմեսի ընկերը՝ երգիչ «The Weekend»-ը նույնպես գնել է առանձնատուն, բայց հարևան գյուղում: Երգչուհու մոտ գնալու համար նա մոտ 30 րոպե ճանապարհ պետք է անցնի:
Հատկանշական է, որ «The Weekend»-ի նոր հարևանը երգիչ Ջասթին Բիբերն է, ում հետ մի քանի տարի առաջ հանդիպել է Սելենա Գոմեսը: