Ե՞րբ կարտադրվի մոսկովյան առաջին «Mercedes-Benz»-ը
«Mercedes-Benz» ընկերությունը նախատեսում է իր առաջին մեքենան Մոսկվայի շրջանի գործարանում թողարկել արդեն 2019 թվականին: Այս մասին հաղորդել է Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը: Այս մասին գրում է «Daily-Motor»-ը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Մոսկվայի շրջանում կառուցվելիք գործարանում կարտադրվի «Mercedes-Benz» ընկերության միանգամից չորս մոդել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Daimler» ընկերությունը Մերձմոսկվայի շրջանի գործարանի կառուցման և զարգացման համար 9 տարվա ընթացքում մոտավորապես 15 միլիարդ ռուբլու ներդրում կանի:
Գործարանի շինարարության հիմնարկեքը նախատեսված է հունիսի 20-ին: