Հնդկաստանի վարչապետը բացել է երկրի ամենաերկար կամուրջը (լուսանկար)
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է երկրի ամենաերկար կամուրջը՝ «Դհոլա-Սադիյան» որը ի զորու է դիմակայելու տանկերի ծանրությանը: Այս մասին գրում է «РИА Новости«-ն:
Այդ կամուրջը «Դհոլա Սադիան» 9.15 կիլոմտրեր է՝ 3.5 կիլոմետրով ավելի երկար է քան նախորդ ռեկորդայինը՝ Մումբայի Ռաջիվա Գանդին: Կամուրջը գտնվում է մայրաքաղաքից 500կմ հեռավորության վրա, և ինչպես հուշում է անվանումը կապում է Դհոլան Սադիային, որտեղ նախկին 4-6 ժամվա փոխարեն այժմ կարելի է գնալ 1 ժամվա ընթացքում:
Կամուրջի կառուցումը կարևոր է նաև բանակի համար՝ ժամանակ խնայելու առումով: Այն ի զորու է դիմակայելու մինչև 60 տոննայանոց տանկի ծանրությանը:
RT PMOIndia: Futuristic infrastructure that will power India's growth....PM at the Dhola-Sadiya Bridge during his … pic.twitter.com/Fl3AtQB3LK
— Mantralaya Times (@mantralayatimes) 26 мая 2017 г.