Ամերիկացիների 64%-ը կարծում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի թշնամին է
Ամերիկացիների ավելի քան 70%-ը մտածում է, որ Դոնալդ Թրամփը ՌԴ-ին համարում է դաշնակից, չնայած այն հանգմանքին, որ 64%-ը մտածում է, թե Մոսկվան Վաշինգտոնի թշնամին է: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում անելով «Fox news»-ի հարցմանը:
Ամերիկայի քաղաքացիների հետ հարցման արդյունքում գրեթե 73%-ը կարծիք է հայտնել, որ Թրամփը ՌԴ-ին տեսնում է դաշնակից պետություն, միայն 20%-ը կարծում է, որ Թրամփը Ռուսաստանին համարում է թշնամի:
Հարցվողների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ-ն ունի երեք հիմանական թշնամի: Գլխավոր թշնամին Հյուսիսային Կորեան է(93%), որին հաջորդում է Իրանը(80%) և Սիրիան(76%): Չորրորդ հորիզոնականում Ռուսաստանն է (64%):