Սպիտակ տունը մեկնաբանել է Թրամփի և Չեռնոգորիայի վարչապետի միջև տեղի ունեցած միջադեպը (տեսանյութ)
Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը մեկնաբանել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփի և Չեռնոգորիայի նախագահ Դուշկո Մարկովիչի միջև տեղի ունեցած միջադեպը: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Միջադեպը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի նոր շտաբի գրասենյակի ուսումնասիրության ժամանակ, երբ Թրամփը առաջին շարքում հայտնվելու համար հրել է Մարկովիչին: Տեսանյութը արագ տարածվել է համացանցում և դարձել բուռն քննարկումների պատճառ:
«Ես չեմ տեսել այդ տեսանյութը, բայց լուսանկարվելու համար ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զբաղեցնելու վայրը նախապես էր որոշված, և Թրամփը պարզապես հետևել է սխեմային»,-ասել է Սփայսերը:
Չեռնոգորիայի վարչապետը մեկնաբանել է, որ միջադեպին կարևոր նշանակություն չի տալիս:
«Ես իրոք ուշադրություն չեմ դարձնում դրան, սակայն տեսա, թե ինչպես են արձագանքել դրան սոցցանցերում»,- ասել է վարչապետը: Նա նաև հավելել է, որ բնական է, որ ԱՄՆ նախագահը պետք է լիներ առաջին շարքում: