Մանչեսթերի ահաբեկիչը հարձակումը ծրագրել է 1 տարվա ընթացքում
Մանչեսթերի ահաբեկչությունն իրագործած Սալման Աբեդին, ինչպես ենթադրվում է, հարձակումը նախատեսել է առնվազն մեկ տարվա ընթացքում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Times»-ին:
Թերթի տվյալներով՝ 22-ամյա Աբեդին բանկում հաշիվ է բացել 12 ամիս առաջ: Նա օգտվել է այդ քարտից մեխեր և պտուտակներ գնելու համար, որոնք հետո օգտագործել է պայթուցիկ սարքը պատրաստելու գործընթացում:
Ինչպես հաղորդել է աղբյուրը, որպեսզի կասկածների տեղիք չտա, ահաբեկիչը, տվյալներ չունենալով, առնվազն երկու առանձին ուղևորություններ է կատարել, որոնց ընթացքում նյութեր է գնել Մանչեսթերի շրջանի խանութներից;
Նշվում է, որ ուղևորությունները կատարվել են Լիբիա այցից առաջ՝ ապրիլ ամսվա կեսերին: