Թեկնածուն ԱՄՆ Կոնգրեսում ծեծել է լրագրողին
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թեկնածուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջանֆորտը թղթակցին հարվածել է, ինչի արդյունքում նա ընկել է: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն` հղում տալով «Fox News»-ին:
Ըստ ԶԼՄ-ների, լրագրողները հանդիպել են Մոնտանայի թեկնածուների հետ, որը ընդամենը մեկ տեղ ունի Ներկայացուցիչների պալատում: Ջանֆորտը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է:
Թեկնածուն ասել է, որ լրագրողի հետ ավելի ուշ կհանդիպի և կպատասխանի հարցերին, սակայն լրագրողը պնդել է, որ տվյալ պահին անցկացնեն հարցազրույցը: Այնուհետև թեկնածուն երկու ձեռքերով բռնել է լրագրողի պարանոցից, նրան բարձրացրել վերև, ապա գցել հատակին: Այնուհետև նա սկսել է ծեծել լրագրողին` ասելով «ես այնքան հոոգնած եմ» արտահայտությունը:
Դեպքից հետո լրագրողը ցուցմունք է տվել ոստիկանությունում, ինչպես նաև բոլոր ներկաներին կոչ է արել միանալ իր բողոքին: