Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորը նիստի ժամանակ պոռնոգրաֆիկ նյութեր է ուղարկել ընկերուհուն
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Սերգեյ Շախովը խորհրդարանի նիստի ժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ և տեսանյութեր է ուղարկել ընկերուհուն: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Ըստ լրատվականի, պատգամավորը «Viber»-ով նամակ է ստացել Դիանա անունով օգտատիրոջից, որին ի պատասխան Շախովը գրել է, որ աշխատում է և նրան է ուղարկել պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ և տեսանյութեր:
Պատգամավորը պատճառաբանել է, որ ինքը շատ հոգնած է եղել և հիմնականում բնազդաբար է դրանք ուղարկել:
«Ես ընդունում եմ, որ սխալ եմ եղել, բայց ես հոգնել եմ դահլիճում տեղի ունեցող ծաղրածուություններից: Իսկական պոռնոգրաֆիան այն է, երբ դահլիճում ժամերով խոսում են ժողովրդի բարօրության մասին: