Ուկրաինան հուլիսի 1-ից կդադարեցնի Ռուսաստանի հետ երկաթուղային կապը
Ուկրաինան կհամալրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այսպես՚ հուլիսի 1-ից սպասվում է երկու երկրների միջև երկաթուղային կապի դադարեցում: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Սույն տեղեկատվությունը հաստատել է երկրի Կապի և տրանսպորտի նախարարի նախկին տեղակալը, ով հայտարարել է, որ նոր պատժամիջոցները հրահրվել են Ռուսաստանի կողմից. վերջինս հրաժարվել է Դոնեցկի հետ երկաթուղային կապը դադարեցնել:
Ռուսաստանի երկաթուղային ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինայի կողմից պաշտոնական փաստաթղթեր դեռևս չեն ստացվել: