Ջոն Քերին կոչ է արել սովորել ռուսերեն
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին Հարվարիդի ամերիկացի ուսանողների հետ ելույթի ընթացքում խորհուրդ է տվել նրանց սովորել ռուսերեն: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն:
«Ինձ հաճախ են հարցնում գաղտնիքը կառավարության վրա իրական ազդեցություն ունենալու: Այն փոխվել է վերջերս: Այսօր տեսնելով նախագահական վարչակազմը, ես խորհուրդ եմ տալիս գնել ռուսերենի դասագիրք և սովորել ռուսերեն լեզուն»,- ասել է Ջոն Քերին:
Նախկին պետքարտուղարը նաև մեղադրել է Դոնալդ Թրամփին Ռուսաստանի հետ կասկածելի կապեր ունենալու մեջ: