Մոսկվայում «ԻՊ» ահաբեկիչներ են ձերբակալվել
Մոսկվայում «ԻՊ» ահաբեկիչներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել մայրաքաղաքի տրանսպորտային միջոցների վրա: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Խմբի անդամները չորսն են եղել՝ Ռուսաստանից և Կենտրոնական Ասիայից:
Անվտանգության ուժերի որոնումների ընթացքում հայտնաբերվել է պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա: Դրանից բացի կալանավորների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր, նռնակներ, ահաբեկչական ուղղվածության գրականություն և տեսագրություններ:
«Ահաբեկիչները ծրագրել են դիվերսիայից և ահաբեկաչական ակտից հետո մեկնել Սիրիա և մասնակցել ռազմական գործողություններին, որպես «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներ»,-ասվել է հատուկ ծառայության հաղորդագրության մեջ: