Եթե Ղուկասյանը մտածում է, որ «լավ տղա» խաղալով ու լրատվամիջոցներին մեղադրելով իրենից լրագրողները ձեռ են քաշելու, ապա չարաչար սխալվում է
Հայաստանի հասարակության ու օլիգարխիայի միջև անջրպետը տասնյակ տարիների պատմություն ունի,ընդ որում առարկայական առումով թե նախորդ թե ներկա իշխանությունների մեջ ոչինչ չի փոխվում։ Փոխվում են միայն դերակատարները ու այպես կոչված այն կամուրջը, որ պիտի բուն քաղաքական իշխանության ու հանրության մեջ կապող օղակ լիներ, այդպես էլ ամուր չի լինում։ Օլիգարխի նախկինը չի լինում, ինչպես ասում են, ու այստեղ գլխավորը ոչ թե վերջինիս ներկա սոցիալական կարգավիճակն է, այլ հոգեբանությունը,որ կա ու կլնի միշտ։
Հիմա բուն թեման։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, թե իր որդու հետ կապված հերթական սկանդլաը հորինել են լրագրողները, ոչ մի միջադեպ էլ չի եղել ու ստոր հերյուրանքներ են դրանք։ Վերջինս անշուշտ, նման հայտարարարություն անելու ընթացքում չի մոռացել Աստծո անունը տալ։ Աստծուն թողնենք հանգիստ ու անդրադառնանք սույն կերպարին։ Մի կողմ ենք թողնում այն դեպքը, որ վերջինիս որդի Սպարտակ Ղուկասյանը թե նախկինում՝ հոր քաղաքապետության տարիներին, թե դրանից հետո մշտապես կապված է եղել աղմկալի ու արյունոտ միջադեպերի հետ, նույնիսկ քրեական գործով՝ այն է սպանության հոդված, դատավարություն ընթացավ սակայն Ղուկասյանի որդին պայմանական ազատ արձակվեց։
Վերոնշյալ դեպքը կապված է Գյումրիի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած դեպքով,րոտեղ ըստ ականատեսների Սպարտակ Ղուկասյանը ծեծի է ենթարկել անհայտ անձի,ով և կորցրել է դրանից հետո իր տեսողությունը։ Ղուկասյանը հերքում է դա,լարգորղական հերթական հորինված անվանելով։ Այս մարդը, ինչպես վայել է իսկակակն օլիգարխին,այդպես էլ չհասկացավ,որ նամանավանդ հիմա,երբ հանգամանքների բերումով ակտիվ քաղաքական կյանքով է ապրում,ամենաքիչը պետք է թշնամանան հենց լրատվամիջոցների հետ։
Հիմա ինչ է կարծում,այսպիսի հայտարարություններից հետո լրատվական ծառայայությունները անկախ իրենց որդեգրած կանոններից,նրան ման են տալու իրենց գլխի վրա թե ոչ։ Նամանավանդ,երբ նրանից հզոր ու անձեռնամխելի մյուս օդիոզ կերպարը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նաև հենց լրատվամիջոցների շնորհիվ այլևս մարզպետ չէ,ու չունի այն ազդեցությունը ինչ նախկինում։ Հիմա եթե Ղուկասյանը մտածում է,որ «լավ տղա» խաղալով ու լրատվամիջոցներին մեղադրելով իրենից ձեռ են քաշելու լրագրոցները,ապա չարաչար սխալվում է։
Կարեն Համբարձումյան. Ֆեյսբուք: