Կրիշտիանու Ռոնալդոն հարկերից խուսափելու համար տուգանվել է 8 միլիոն եվրոյով
«Ռեալ» ֆուտբոլային թիմի առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին դատի է տվել մայրաքաղաքի դատախազը: Պորտուգալացին կասկածվում է հարկերից խուսափելու մեջ:
Ֆուտբոլիստը 2011-ից 2014 թվականներին հարկային դաշտում վճարումներ չի կատարել, որի համար տուգանվել է 8 միլիոն եվրոյով: Որոշ հարկային տեսուչներ այս բնույթի խախտումները համարում են վարչական, մի մասն էլ կարծում է, որ քրեորեն դատապատելի է հարկային վճարումները չկատարելը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ նույն խախտումի համար նրա մրցակից Լեոնել Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման: